Գրականություն

Մեջբերումներ Արշիլ Գորկուց
«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված»։
«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»։
Մեջբերումներ Արշիլ Գորկու մասին
«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»։
Ուիլյամ դե Կունինգ
Ամերիկացի նկարիչ
«Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին: Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության…»։
Ալեն Ջուֆրի

Ես կուզեի
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.
– Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,
Եվ խարույկը չէր բորբոքում… Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.
արդնացավ նա տեղից կռացավ խարույի վրա և սկսեց փչել շնչակտուր էր լինում և խարույկը չէր վառվում նա կանգնեց ոտքի և գոչեց
«- Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.
– Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
Ե՛վ զենքերը թող որոտան, ե՛ւ ռազմի սրերը թող շաչեն»:

Դեպի Թբիլիսի…

 Այս անգամ մեկնեցինք Թբիլիսի՝մեզ հետ տանելով «Բարև  պարոն Պիկասո» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տեղի ունեցավ Սայաթ- Նովայի անվան դպրոցում: Ներկայացրինք մեր աշխատանքները, պատասխանեցինք շատ հարցերի, ձեռք բերեցինք նոր բարեկամներ: ժամանակը շատ արագ անցավ, քանի  որ օրերը հետաքրքիր էին ու հագեցած:

Մեծ տպավորություններով վերադարձանք տուն:

Image

Image

Image

Image

Image

 

ԾԻԾԵՌՆԱԿ

Գյուղական ծիծեռնակը փոքրիկ, կապտամոխրագույն մեջքով, վառ նարնջագույն կոկորդով, սպիտակ կուրծքով ևմկրատաձև պոչով թռչուն է: Թռիչքում` երկնքի ֆոնի վրա, նա ամբողջովին սև է երևում: Բայց ամեն դեպքում,նրան շատ հեշտ է ճանաչել մկրատաձև պոչից և թեթև, սահուն թռիչքից:
Նրանց շատ հաճախ կարելի է տեսնել էլեկտրական լարերի վրա նստած: Ամռանը նրանց հաճելի ծլվլոցըյուրահատուկ զարթուցիչի դեր է կատարում:
 

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻԱ

 

Թռչունների ապշեցնող և ամենահետաքրքիր ընդունակություններից մեկը- դա միգրացիայի երևույթն է:Յուրաքանչյուր տարի նրանք կազմում են երամներ և թռնում անցնում են հազարավոր կիլոմետրեր, որպեսզիձմեռը անցկացնեն տաք և հարմարավետ պայմաններում:
Թռչունների չուի հիմնական պատճառը կերակուրի պակասն է: Ձմռանը թռչուններին Եվրոպական երկրներումդժվար է լինում հայթհայթել բավարար քանակությամբ միջատներ, մրգեր և սերմեր: Սակայն մյուսմայրցամաքներում, որտեղ կլիման բարենպաստ է, կերակուրը բոլորին էլ հերիքում է: Չնայած, որ թռչունների միմասը չի դիմանում երկարատև թռիչքին և սատկում է, այնուամենայնիվ նրանց մեծ մասը բարեհաջող տեղ էհասնում: Միգրացիան թույլ է տալիս թռչուններին պահպանել իրենց տեսակը:
 
 

Վահան Տերյան

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

 

 

Դելֆիները ռեստորաններում ուտելիքի տեսքով

Իտալական Չիվիտավեկկյա քաղաքի ռեստորաններից մեկի հաճախորդներին կերակրել են արգելված դելֆինի մսով: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:

Այս մասին հայտնի է դարձել, երբ Italia 1 հեռուստաալիքի լրագրողը տեսագրել է ուտելիքի պատրաստումը, որի ժամանակ, ինչպես պարզել են մասնագետները, օգտագործվել է դելֆինի միս:

Ըստ իտալացի ձկնորսների՝ սովորաբար դելֆիններն իրենք են ընկնում ձկնորսական ցանցերի մեջ և սատկում այն պահին, երբ նրանց գտնում են, սակայն երբեմն դելֆիններին հատուկ են որսում: Հռոմում դելֆինի 1 կգ-ի արժեքը կազմում է մոտ 900 եվրո, և այն հնարավոր է պատվիրել մի քանի ռեստորաններում: